Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց
4/4/2026 14:20

Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց ու բացեիբաց ասաց` «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Վլադիիր Պուտինի օրեր առաջ կայացած հանդիպմանը:
«Ակնհայտ էր, որ ՌԴ-ի նախագահը խոսում էր ռուսամետ քաղաքական ուժերի մասին, այդ ուժերն այլևս չեն կարող ասել, որ իրենք ՌԴ-ի հետ որևէ կապ չունեն: Առաջ էր, երբ ասում էին՝ Մոսկվայից «դաբրոն» կա, հիմա ՀՀ-ում այլևս մի «դաբրոն» կա, դա Հայաստանի ժողովրդի «դաբրոն» է, Հայստանի ժողովուրդը չի սիրում, որ դրսից են իրեն ասում: Մենք հոգնել ենք դրսից քաղաքական դաշտ բերվող և նշանակովի նախագահներից ու երկրի ղեկավարներից»,- նշել է նա: