Հայաստանը ըմբռնում է ցուցաբերել Ռուսաստանի մտահոգությունների շուրջ

5/4/2026 15:23

Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Վլադիմիր Պուտինի կողմից Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ արտահայտած մտահոգությունների շուրջ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Հայկական կողմը ցույց տվեց, որ հասկանում է Ռուսաստանի կողմից արտահայտված մտահոգությունները։ Մենք կտեսնենք, թե ինչպես են հարաբերությունները զարգանալու գործնականում»,- նշել է Լավրովը «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին։