Արցախի դրոշը`Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում
5/4/2026 19:03

Սուրբ Զատիկի տոնակատարությունների ընթացքում, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում բարձրացրել են Արցախի դրոշը։ Այդ մասին հայտնում է Լիբանանի հայ համայնք ֆեյսբուքյան էջը։
«Այս տաճարը քրիստոնեության ամենասուրբ վայրերից մեկն է, ուր, ըստ հավատալիքի, տեղի են ունեցել Հիսուս Քրիստոսի խաչելությունը, թաղումն ու հարությունը։
Դրոշակի բարձրացումը խորհրդանշում է տոկունություն և հիշողություն՝ սրբազան ավանդությունների կողքին»,- գրված է էջում։