Ողբերգական ավտովթար` Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին

5/4/2026 19:08

Այսօր ժամը 13։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Ո․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 21-ամյա Հայկ Օ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս բերելու համար ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից 21-ամյա Հայկ Օ․-ն գիտակցության չգալով՝ մահացել է։