Առաջիկա օրերին օդի որակը դարձյալ վատթարանալու է

6/4/2026 14:07

Գայթակղությունը մեծ է ասելու, որ մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է Երևանում օդի որակը բարելավվել, բայց պետք է լինել ազնիվ և ասել, որ իրականում Երևանում օդի որակի վրա մարդկային գործոնի ազդեցությունը չնչին է,- Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավորական խորհրդակցության ընթացքում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Իրականում օդի որակի բարելավումը կրկին պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, մասնավորապես՝ տարածաշրջանում մթնոլորտային շերտի բարձրությամբ։ Այդ մթնոլորտային շերտը, ցավոք, կամ բարեբախտաբար, չենք կարողանում կառավարել»,- ասել է Ավինյանը և նշել, որ, ըստ կանխատեսումների, առաջիկա օրերին օդի որակը դարձյալ վատթարանալու է և դա պայմանավորված է մթնոլորտային առաստաղի ցածրությամբ։