Դավիթ Մինասյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ
6/4/2026 16:03

Դպրոցական Դավիթ Մինասյանին, ով կալանավորվել է Եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվեց պալատ։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ դրական դինամիկա չկա, երեկ անգամ բացասական դինամիկա է եղել, գլխապտույտ ուներ, չէր կարողանում բարձրացնել գլուխը, այսինքն՝ արտաքին տեսանկյունից ավելի վատ էր։
Դավիթ Մինասյանի տեսակցությունները շարունակում են փակ լինել՝ անգամ հիվանդանոցային պայմաններում, նրա մայրը չի կարողանում տեսակցել նրան։ Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին, ապա այն դեռևս չի մակագրվել։