Ո՛չ ասենք Փաշինյանի ղեկավարած «Պատերազմի կուսակցությանը»

6/4/2026 17:56

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Այս ընտրական գործընթացում Փաշինյանի գրեթե յուրաքանչյուր պիտակավորում՝ հասցեագրված ընդդիմությանը, բումերանգի օրենքով շրջվում է հենց նրա դեմ: «Պատերազմի կուսակցություն» որակումը տիպիկ է հենց Փաշինյանի համար ու ոչ միայն անցյալի իմաստով: Փաշինյանի իշխանության քաղաքականությունն աննախադեպ ճգնաժամ է հարուցել հայ-ռուսական հարաբերություններում: Եվ իսկապես նման իշխանության վերարտադրությունը հունիսի 7-ին անդառնալի վտանգավոր հետևանքներ կարող է հարուցել Հայաստանի անվտանգային համակարգի, տնտեսության համար: Ո՛չ ասենք Փաշինյանի ղեկավարած «Պատերազմի կուսակցությանը»՝ ուկրաինական մոդելի կրկնությունից խուսափելու համար»։