Լարսում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել

6/4/2026 19:33

Հյուսիսային Օսիայում Ռուսաստանից Վրաստան մեկնելուն ավելի քան 2200 խոշոր բեռնատար է սպասում․ այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։ Ներկայում Վերին Լարսի անցակետում պետական ​​սահմանը հատելու իրենց հերթին 2288 խոշոր տարանցիկ ավտոմեքենա է սպասում, որոնցից 1890-ը գրանցված են էլեկտրոնային հերթում։