Պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել
6/4/2026 19:37

Նախնական տվյալներով՝ Էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։
Այս մասին NEWS.am-ին հաղորդել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ shamshyan.com-ը հաղորդել էր, որ Էկոնոմիկայի նախարարությունում կրակոց է հնչել, մեկ անձ վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց։