«Բուշեր» ատnմակայանից տարhանված 175 ռուս աշխատակից Երևանից մեկնել են Մոսկվա

7/4/2026 09:39

Իրանից Հայաստան ժամանած «Բուշեր» ԱԷԿ-ի տարհանված աշխատակիցների խմբի կազմում գտնվող 175 ռուս երկուշաբթի օրը Երևանից մեկնել են Մոսկվա, հայտնում է ռուսական դեսպանատան մամուլի ծառայությունը։ Ապրիլի 6-ին Ռուսաստանի ևս 175 քաղաքացիներ, ովքեր Իրանից Հայաստան էին ժամանել «Նուրդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետով՝ «Բուշեր» ԱԷԿ-ի տարհանված աշխատակիցների հերթական խմբի կազմում, հատուկ չվերթով Երևանից մեկնել են Մոսկվա»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ռուս դիվանագետների և հայկական կողմի ներկայացուցիչների համակարգված գործողությունների շնորհիվ՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր, Հայաստանի տարածքով հայրենիք է վերադարձել Ռուսաստանի 509 քաղաքացի։ «Խորին երախտագիտություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին բարյացակամ վերաբերմունքի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աշխատակիցների մուտքի օպերատիվ ձևակերպման համար»,- նշել են դեսպանատանը։