Ազգային ժողովի խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

7/4/2026 12:39

Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 7-ին գումարել է արտահերթ նիստ: ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել այսօր նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: Օրակարգում է ՔՊ-ականներ Արուսյակ Ջուլհակյանի, Ալխաս Ղազարյանի, Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնած «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը պետք է քննարկվի 24–ժամյա ռեժիմով։ Նախագծում, ի թիվս այլ լրացումների ու փոփոխությունների, նաև առաջարկվում է. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:»: Ըստ նախագծի, առաջարկվող փոփոխությունն ուղղված է Օրենսգրքի ներքին համակարգայնության, իրավական որոշակիության և արդեն իսկ գործող կարգավորումների միջեւ ներդաշնակության վերականգնմանը: