Tasnim․ ԱՄՆ-ը ճանաչել է Իրանի իրավունքը՝ ուրանի հարստացման վերաբերյալ
8/4/2026 09:52

Միացյալ Նահանգները համաձայնել են պահպանել Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, ինչպես նաև ճանաչել են Իսլամական Հանրապետության իրավունքը՝ ուրանի հարստացման հարցում, հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի անվտանգության խորհրդի հայտարարությանը։
«Իրանը ստիպել է հանցավոր Ամերիկային ընդունել իր 10 կետից բաղկացած ծրագիրը, որով ԱՄՆ-ը, ընդհանուր առմամբ, պարտավորվել է՝ չհարձակվել, պահպանել Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, ընդունել ուրանի հարստացումը և չեղարկել բոլոր առաջնային և երկրորդային պատժամիջոցները»,— ասվում է Telegram ալիքում հրապարակված հաղորդագրությունում։