Չեն հանդուրժում յուրայիններին, ովքեր խոսում են ձախողումների մասին
8/4/2026 13:35

Իշխանությունը չի հանդուրժում իր այն յուրայիններին, ովքեր խոսում են իշխող ռեժիմի ձախողումների մասին,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է գրում․
«ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում նախօրեին գրանցված տրագիկոմեդիան իր մեջ բազմաթիվ շերտեր էր պարունակում՝ ներիշխանական սուր դիմակայությունից մինչև բանակի ներսում առկա խորը խնդիրներ։
Իշխանությունը չի հանդուրժում իր այն յուրայիններին, ովքեր խոսում են իշխող ռեժիմի ձախողումների, տարբեր ուղղություններում բացասական դինամիկայի և սրացող իրավիճակի մասին։
Միակ բանը, որն արեց ՊՆ-ն, ազդանշան ուղարկելն էր, որ ՔՊ-ական պատգամավորը գաղտնի տեղեկություններ է շոշափում՝ հասկացնելով, որ բանակի խորքային խնդիրների բարձրաձայնումը վերջինիս իրավական պատասխանատվության դաշտ կբերի»,- գրել է նա։