Եթե Իրանի պայմանները չընդունեն, Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել
8/4/2026 17:58

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի արտոնի Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը, եթե Վաշինգտոնը չընդունի Թեհրանի 10 պայմանները,- հայտարարել է Իրանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Ալի Նիքզադը։
«Եթե այդ 10 պայմանները չընդունվեն, Գերագույն առաջնորդը ստորագրման թույլտվություն չի տա»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է նա։
Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ հիմնվելով Թեհրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկի վրա: