Հորմուզի նեղուցով նավերի անցումը կրկին դադարեցվել է

8/4/2026 19:15

Իրանը դադարեցրել է նավերի անցումը Հորմուզի նեղուցով հրադադարի խախտման պատճառով․ այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ նավերի անցումը ժամանակավորապես դադարեցվել է Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով։ Հրադադարի սկսվելուց ի վեր Հորմուզի նեղուցով անցել են երկու նավթատարներ։