Քաղաքականության մեջ աքլորանալը լավ բան չէ

8/4/2026 21:09

Համոզված եմ՝ Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են, Ռուսաստանն է ընդունում, Եվրոպան է ընդունում, ԱՄՆ-ն է ընդունում, բայց այս անգամ տեսանք՝ Ռուսաստանի համբերությունը անվերջ չէ, և եղավ այն, ինչ եղավ,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով Փաշինյան-Պուտին հանդիպման մասին։ «Հսկա պետության մոտ աքլորանալը վնասելու է քո երկրին։ Քեզ դաս չեղա՞վ, որ քաղաքականության մեջ աքլորանալը լավ բան չէ»,– ասել է երկրորդ նախագահը։ Անդրադառնալով Արցախին, նախագահը նշել է, որ որևէ երկիր Արցախի անկախությունը չէր ճանաչել, Արցախը ինքնորոշման ճանապարհին էր․ «Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն կասկածի տակ չեն դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց իրենք, Մինսկի խմբի համանախագահ լինելով, ճանաչում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես, ես էլ եմ ճանաչել, լռիվ աբսուրդային իրավիճակ է, սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է, նույնը կարող է ասել Ֆրանսիայի մասին»,- ասել է երկրորդ նախագահը։