Հակամարտությունը դադարեցնելու պայմաններից մեկը Լիբանանում հրադադարն է

8/4/2026 21:11

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Լիբանանում հրադադարը Իրանի հետ կնքված հրադադարի համաձայնագրի կետերից մեկն է, և որ հակամարտությունը դադարեցնելու պայմաններից մեկը Լիբանանում հրադադարն է։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Լիբանանը չի ներառվել հրադադարի համաձայնագրում։ «Հեզբոլլահի պատճառով մենք Լիբանանը չներառեցինք հրադադարի համաձայնագրում, և Իրանը գիտի դա»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ PBS-ի եթերում։