Թրամփը կքննարկի ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը
8/4/2026 23:30

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ դաշինքից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու հարցը քննարկելու համար․ այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Ճեպազրույցի ժամանակ Լևիթին հարցրել են՝ արդյոք ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը դեռևս օրակարգո՞ւմ է ԱՄՆ վարչակազմի համար։ Նա պարզաբանել է, որ այդ հարցը «պետք է քննարկվի»։
«Նախագահ [Թրամփը] մի քանի ժամից դա կքննարկի [ՆԱՏՕ-ի] գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ, և դուք միգուցե այսօր կեսօրին այդ հանդիպումից հետո դրա մասին կլսեք անմիջապես նախագահից»,- նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։