Հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում

9/4/2026 13:04

Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում: Այս մասին այսօր՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ, ասել է Փաշինյանը: Ամեն օր մենք տեսնում ենք և նամակներ ենք ստանում կապված խցանումների խնդիրը լուծելու հետ: Մենք աշխատանքային խումբ ենք ստեղծել, հույս ունեմ, որ աշխատանքային խումբը լուծումներ կառաջարկի, բայց՝ հաշվի առնելով դարաշրջանը, այդտեղ էլ արհեստական բանականությանը պետք է ավելի մեծ դերակատարում վերապահենք: Մյուս կողմից պետք է հասկանանք, որ ոչ մի քաղաք ու փողոց «բեզռազմեր» չի, չափ ունի, այս իրավիճակը ստեղծվում է ավտոմեքենաների ներմուծման վիճակագրությամբ և նրանով, որ այդ բոլոր մեքենաները գալիս ու մտնում են այդ նույն փողոցները»,- նշել է նա: