Միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից
9/4/2026 17:27

Մենք գտնվում ենք Օպերայի հրապարակում, այստեղ՝ ապրիլի 11-ին, երեկոյան ժամը 17:00-ին, բոլորով հավաքվելու ենք, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք՝ ի նշան փոփոխության պահանջի: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից: Հանրահավաքից հետո ունենալու ենք լույսերով քայլերթ՝ Երևանի կենտրոնով: Կատարենք մեր քաղաքացիական պարտքը, տեսնենք իրար, ուժեղանանք իրար հետ և բերենք մեր երկրին փոփոխություն»,- նշել է նա: