Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, ապա չենք միանալու
9/4/2026 19:57

Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, ապա ոչ, ասել է Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին՝ կմիանա Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժին, թե ոչ:
Նա նշել է, որ չի ցանկանում հին ու ներկա ուժերի հետ կոալիցիա կազմել։
«Ոչ մի պաշտոնի հակված չեմ, կարևորը պետությունն է։ Ունեմ երեք-չորս վարչապետի թեկնածու, այդ ցուցակում ես չկամ։ Մենք այսօր շատ ծանր վիճակում ենք, ով կկարողանա այդ ծանրությունն իր վրա վերցնել, ով ունի փորձ, նա էլ թող լինի վարչապետի թեկնածու»,- ասել է Ծառուկյանը։