Ընկերոջ մերժումից հետո 15-ամյա աղջիկը վթարի է ենթարկվել

10/4/2026 14:18

Այսօր՝ ապրիլի 10-ին, արտառոց ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղուց դեպի Աճառյան փողոց տանող հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե եզրաքարերին, անցել դրանց վրայով, հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով հաստաբուն ծառին․ այս մասին հաղորդում է Shamshyan.com–ը։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. «BMW» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ ավտոմեքենայի մի քանի հատվածներ հայտնվել են տարբեր տեղերում, վարել է աղջիկ, ով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը։ Պարեկները սահմանազատել են տարածքը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։ Դեպք վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր նաև օգնության էին հասել վարորդին, ասում էին, որ վարորդն անչափահաս է և երբ նրան տեղափոխում էին հիվանդանոց, նա հայտնել է, որ վթարն ինքը միտումնավոր է արել, քանի որ իր ընկերը մերժել է իրեն և ինքը դրա համար մտածված ինքնավար է կատարել փորձելով վերջ տալ կյանքին։