Շիրակում ողբերգական վթարի զոհերի թիվը դարձավ 6

10/4/2026 14:32

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ: