Քաղաքական էլիտայի ճգնաժամ կա

10/4/2026 16:51

Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ: Քաղաքական էլիտայի ճգնաժամի հետևանքն այն է, որ երկրի ու հասարակության առջեւ եղած մարտահրավերները չեն լուծվում, ավելին, դրանք գնալով խորանում են,- գրել է քաղաքական վերլուծաբան, ԲՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված Ստեփան Դանիելյանը։ «Ըատ էլիտաների մասին տեսության հիմնադիրներից մեկի, իտալացի Վիլֆրեդո Պարետայի «էլիտաների շրջանառության» սկզբունքի, դեգրադացիան սկսվում է, երբ էլիտայի ներսում մրցակցությունը բացակայում է, հետևապես, տեղի է ունենում բացասական ընտրություն՝ ըստ հավատարմության, որի պատճառով ընկնում է մասնագիտական մակարդակը: Արդյունքում իրականության կորուստ է տեղի ունենում էլիտան դադարում է հասկանալ հասարակությանը ապրում է «տեղեկատվական պղպջակում» Հատեւանքներ իշխանությունն օգտագործվում է անձնական շահերի համար պետությունը վերածվում է ռեսուրսի սոցիալական լարվածությունը խորանում է անհավասարությունն աճում է ընկնում է վստահությունն պետական ու քաղաքական ինստիտուտների հանդեպ աճում է ցինիզմը, դժգոհություններն ու ապատիան Հասարակության արձագանքը հասարակությունը սկսում է փնտրել «հակաէլիտա» առաջ են գալիս ռադիկալ առաջնորդներ 2018-ին մարդիկ ռադիկալ առաջնորդներ էին որոնում ու՝ գտան: 2018-ին իշխանության եկած հակաէլիտան ավելի խորացրեց իրավիճակը և հիմա նույնությամբ, բայց ավելի ծայրահեղ հետևանքներով, կրկնվում է այն ամենն, ինչը կար մինչ 2018-ը: Հիմա նորից ռադիկալ առաջնորդների փնտրտուք կա: Հետաքրքիր կլինի լսել արձագանքները, ինչ էլիտա և ինչ առաջնորդներ եք որոնում: Ինչպիսին պետք է լինեն և ինչ անեն, որ նրանց վստահեն»։