Պետք է ընտրություն կատարել

11/4/2026 18:40

Մարդիկ կան, որ մտածում են՝ մեր ազգը քնել է, իսկ իրեն կարող են քնած ժամանակ ուզածներն անել, այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Մեր երկրին պետք են աշխատատեղեր, որպեսզի մարդիկ չգնան օտար երկրներ, մեր երկիրը ունենալու է 300,000 նոր աշխատատեղ, որ մարդիկ մնան, աշխատեն Հայաստանաով մեկ, հայերը վերադառնալու են, աշխատանքով մենք կհասնանենք դրան։ Փոփոխություն է պետք մեր երկրում տիրող մթնոլորտում, վիրավորանքը և արժանապատվություն ոտնահարելը թե համացանցում, թե համացանցից դուրս պետք է վերանա, մենք այնպիսի ազգ չենք, որ հանդուրժենք դա։ Փոփոխություն է պետք առողջապահության և կրթության ոլորտներում, առողջությունը նախընտրական նվեր չէ, դա պարտք է մեր երկրի առանց այն էլ քիչ մեր ժողովորդին, պահել առողջ, վստահ եմ, որ ներդրումներից եկած հարկերից մենք կարող ենք թույլ տալ մասսայական առողջության ապահավում մեր երկրում»,-ասել է նա։ Նարեկ Կարապետյանը նշեց, որ մարդիկ պետք է ընտրություն կատարեն՝ փոփոխություն Սամվել Կարապետյանի հետ, թե լճացում, աղքատություն, անարգանք իրար հանդեպ, վախ հարևաններից Նիկոլ Փաշինյանի հետ։