Հորմուզի նեղուցով թույլ չեն տվել նավերի անցումը

12/4/2026 13:10

Երկու խոշոր նավեր փորձել են անցնել Հորմուզի նեղուցով՝ դեպի Պարսից ծոց, սակայն հետ են վերադարձել. այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Երթուղու փոփոխությունները տեղի են ունեցել այն հայտարարության հետ մեկտեղ, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցային թիմերը չեն կարողացել համաձայնության գալ։