Երևանում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ

12/4/2026 14:50

Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ․ այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը: Կենտրոնից նաև տեղեկացնում են, որ Երևանում ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները ապրիլի 13-ին լեռնային և բոլոր նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։