Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ

12/4/2026 16:29

ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նրա նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը, հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը։ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարներ, այդ թվում՝ Արթուր Սարգսյանը մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչություն պլանավորելու և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մեջ։