Պատրաստ ենք արդար գործարք կնքել ԱՄՆ-ի հետ. Փեզեշքիան

12/4/2026 19:44

Իրանը պատրաստ է հավասարակշռված և արդար գործարքի Միացյալ Նահանգների հետ, և Թեհրանի շահերը մնում են կարմիր գիծ․ այս մասին Պուտինի հետ զրույցում հայտարարել է Իրանի նախագահը։ «Իրանը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների հետ հավասարակշռված և արդար համաձայնագրի հասնելուն, որը Մերձավոր Արևելքում կապահովի երկարատև խաղաղություն և անվտանգություն»,- «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ասել է Փեզեշքիանը և նշել, որ իրենց կարմիր գիծը Իրանի ժողովրդի ազգային շահերն ու իրավունքներն են։