Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է

13/4/2026 10:20

Ապրիլի 13-ին՝ ժամը 9:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արարատի, Վայքի, Սիսիանի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գորիսի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է։ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։