Երկրաշարժ՝ Թուրքիայում

13/4/2026 12:44

Տեղական ժամանակով ժամը 08:48-ին երկրաշարժ է գրանցվել Անթալիայի նահանգի Դեմրեի շրջանում: Օջախը գտնվել է 16 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը եղել է Միջերկրական ծովում՝ Դեմրեից մոտ 55 կմ հեռավորության վրա: Ցնցումները զգացվել են Անթալիայում և հարակից նահանգներում: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան: