Շարունակելու եմ հանդես գալ պատերազմի դեմ․ Լևոն XIV

13/4/2026 15:26

Հռոմի Պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ մտադիր չէ բանավեճի մեջ մտնել Դոնալդ Թրամփի հետ, սակայն չի էլ վախենում նրա վարչակազմից։ «Ես խոսում եմ Ավետարանի լեզվով և շարունակելու եմ հանդես գալ պատերազմի դեմ»,- ասել է նա՝ Աֆրիկա կատարած այցի ընթացքում։ Այս ամենի պատճառը Թրամփի սկանդալային գրառումն էր Truth Social-ում։ Պապի խաղաղասիրական կոչերին ի պատասխան՝ Սպիտակ տան ղեկավարը Լևոն XIV-ին մեղադրել էր «թուլության» մեջ՝ թե՛ հանցավորության դեմ պայքարում, թե՛ արտաքին ճակատում։ Թրամփը հավելել էր նաև, թե ամերիկացի հոգևորականը երբեք Պապի գահին չէր հայտնվի, եթե ինքը չլիներ նախագահի պաշտոնում։ Վերջին շաբաթներին Լևոն XIV-ը բացահայտ քննադատության է ենթարկել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի վարած քաղաքականությունը։ Նա միանգամայն անընդունելի է համարել «Իրանում քաղաքակրթությունը ոչնչացնելու» վերաբերյալ Թրամփի սպառնալիքը և հակադարձել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին։ Վերջինս կոչ էր արել աղոթել ամերիկացի զինվորների հաղթանակի համար «հանուն Հիսուս Քրիստոսի», ինչին ի պատասխան Պապը նշել է, որ գերիշխանության ձգտումը «խորթ է Հիսուս Քրիստոսի ուղուն»։ Ապրիլի 11-ին Սուրբ Պետրոսի տաճարում Պապը հանդես է եկել հակապատերազմական քարոզով. «Բավակա՛ն է պաշտեք ինքներդ ձեզ ու փողը։ Բավակա՛ն է ուժ ցուցադրեք։ Բավակա՛ն են պատերազմները»։