Փաշինյանն ընդունել է Բենժամեն Հադադին

14/4/2026 12:30

Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգին և բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի՝ Հայաստանում անցկացմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շուրջ։ Կողմերը կարևորել են ակտիվ քաղաքական երկխոսության շարունակականությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ընդլայնումը։