Վեհափառին «հանգստի կոչելու» թեզ ամրագրելը հակասահմանադրական դրույթ է
14/4/2026 17:55

Նախընտրական ծրագրում այդպիսի թեզ ամրագրելը հակասահմանադրական և հակաօրինական դրույթ է: Այս մասին դատարանի բակում լրագրողներին ասել է արքեպիսկոպոս Արշակ Սրբազանը՝ անդրադառնալով ՔՊ-ի նախընտրական ցուցակի 10-րդ կետին, որով առաջարկվում է ընտրություններից հետո «հանգստի կոչել» եկեղեցու փաստացի պետին և նշանակել Կաթողիկոսի նոր ընտրություններ:
«Երկրի որևէ իշխանություն նման գործառույթներով օժտված չէ: Այն, որ ՔՊ կուսակցությունը նախընտրական ծրագրում այդպիսի դրույթ է ընդգրկել, դա ինքնին խոսում է այն մասին, որ ինչպես նախընթաց ծրագրերում ընդգրկված թեզերը չեն իրագործվել, նույնը և սա չեն կարող իրագործել, որովհետև նախ և առաջ սա բացարձակապես իրենց լիազորությունների տիրույթում չէ, և երկրորդը՝ իրենք այդպիսի խնդիր կարգավորելու ռեսուրս չունեն: Դա բացառապես եկեղեցական-ներեկեղցական հարց ու խնդիր է»,-նշել է Սրբազանը:
Արշակ Սրբազանը ընդգծեց՝ մարդիկ ուղիղ տեքստով ասում են, որ նրանք, ովքեր եկեղեցու դավանորդներ են, իրենց պետք է չընտրեն, հավելեց, որ տարրական մտածելու ունակությունը պետք է ՔՊ-ին զերծ պահեր այդպիսի դրույթ իրենց նախընտրական ծրագրում ընդգրկելուց: