Բերման է ենթարկվել Գոհար Ղումաշյանը

14/4/2026 17:58

Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը: Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը: Գոհար Մելոյանը մանրամասներ չի հայտնել, թե ինչ գործի շրջանակներում են բերման ենթարկել Գոհար Ղումաշյանին: «Անհեթեթ հոդվածով քիչ առաջ ձերբալակեցին Գոհար Ղումաշյանին: Գոհար Ղումաշյանի փոքրիկը 40 օրականից այս վերջերս է նոր դուրս եկել»,-ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը: