Հարցաքննության է հրավիրվել նաև Վերժինե Ստեփանյանը

14/4/2026 19:17

Այս պահին Գոհար Ղումաշյանի մասին հավելյալ տեղեկություններ չունենք, մոտ մեկ ժամ առաջ տեղեկություն ստացվեց, որ հարցաքննության է հրավիրվել նաև մեր գործընկեր Վերժինե Ստեփանյանը, ով Վայքի մեր գրասենյակի պատասխանատուն է։ Իրավապահները նրան ուղեկցել են Եղեգնաձորի քննչական մարմին՝ էլի մեզ անհայտ ու անհասկանալի պատճառներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ «Սա քաղաքական հետապնդում է, սա գործող թույլ իշխանությունների կողմից փորձ է ճնշել մեզ, բայց մեր կանայք չեն վախենում հետապնդումներից, «Ուժեղ Հայաստանը» չի վախենում հետապնդումից։ Այս պահին արձանագրում ենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության երկու կանանաց Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ իրավական անհասկանալի և ապօրինի գործընթաց է տեղի ունենում»,-նշել է նա։