Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանն ազատ են արձակվել

15/4/2026 10:01

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի և կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է վարչական հսկողություն։ Նրանք ազատ են արձակվել,- հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի և և կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանի ձերբակալությունների մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեց երեկ հայտնել էին, որ բացահայտվել են բարեգործության արգելքի խախտման դեպքեր։