Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել
15/4/2026 13:35

Դատախազը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով, գրում է «Ազատություն»-ը։
Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, դեռ երեկ են դիմել դատարանին, որ փոխվի Կարապետյանի տնային կալանքը։ Ասաց՝ իրենց համար րոպեն էլ կարևոր է, որ Սամվել Կարապետյանն ազատ արձակվի տնային կալանքից, որ կարողանան ԿԸՀ ներկայացվող ցուցակի հետ կապված աշխատանքներն անել:
Փաստաբան Արամ Վարդևանյանը ներկայացնելով իրենց միջնորդությունն ասաց՝ Կարապետյանը հիմա չի կարող մասնակցել ընտրացուցակի կազմմանը: Առաջիկայում համագումարն է կուսակցության, որը պետք է հաստատի ընտրացուցակի առաջին 30 անուններն ու հաջորդականությունը:
Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի գործը։