ՀՀ-ն ԱՊՀ երկրների ԱԳՆ խորհրդի նիստին կմասնակցի փոխնախարարի մակարդակով

15/4/2026 13:37

Հայաստանը ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխնախարարի մակարդակով,- այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Նիստի աշխատանքներին կմասնակցի Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը»,- ասել է նա։ ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը կկայանա ապրիլի 17-ին Մոսկվայում։