Մի քանի օրից կասեմ. Սամվել Կարապետյան
15/4/2026 16:37

Մի քանի օրից կասեմ,- Հակակոռուպցիոն դատարանում այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Կարապետյանը գնահատում ընտրություններում հաղթելու իրենց շանսը:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստն էր։ Պաշտպանական կողմը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել, իսկ դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել տնային կալանքը:
Նիստը կշարունակվի ապրիլի 17-ին, ժամը՝ 13:30-ին։