ՌԴ-ի հետ հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են

15/4/2026 22:07

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել են․ այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Նայեք Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման դինամիկաներն ու համեմատեք նախորդող շրջանների հետ՝ հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների ու այցերի դինամիկան։ Մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք և 5 երկրներից մեկն ենք, որ որոշումներ է կայացնում։ Այդ մարդիկ, ովքեր սադրանքներ են անում, ուզում են ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն ոչնչացնել։ Ավելի լավ է ԵԱՏՄ-ն սադրանքների մեջ չներքաշեն»,- ասել է նա։