Ոստիկանապետի որդին Թուրքիայում ահաբեկչություն է կազմակերպել

15/4/2026 22:15

Թուրքիայի Մարաշի դպրոցներից մեկի աշակերտը մտել է դպրոցի իր դասարան եւ կրակահերթ բացել համադասարանցիների ուղղությամբ։ Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Մարաշի դպրոցներից մեկի 8–րդ դասարանի աշակերտը ոստիկանապետ հոր ավտոմատ հրազենը եւ պահունակները վերցրել եւ մտել է դպրոցի իր դասարան եւ կրակահերթ արձակել դասընկերների ու ուսուցչի ուղղությամբ։ Նշվում է, որ կրակելու ժամանակ, երբ պահունակում փամփուշտները վերջացել են, նա հաջորդ լիցքավորված պահունակն է տեղադրել եւ շարունակել կրակահերթը։ Որոշ տեղեկություններով աշակերտն ունեցել է հոգեկան որոշակի խնդիրներ։ Թուրքիայի ներքին գործերի նախարարը նշել է, որ զոհերի թիվը հասել է 9-ի, վիրավորներինը՝ 19-ը, որից 6-ը՝ ծանր վիրավորված։ Դեպքից հետո երեխայի ոստիկանապետ հայրը եւ մայրը ձերբակալվել են։