«Ուժեղ Հայաստան»-ի 11 անդամի անհայտ ուղղություններով են տարել

16/4/2026 12:25

Առավոտյան «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի բոլոր գրասենյակներում իրականացվել են խուզարկություններ և շուրջ 11 անձ տարվել են անհայտ ուղղություններով: Այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Յուրա Դիլանյանը: «Մինչ այս պահը մենք տեղյակ չենք, չենք կարողանում իմանալ, թե անձինք ինչ կարգավիճակով են տարվել, ուր են տարվել և ինչի համար են տարվել: Միևնույն ժամանակ ներկայացրել ենք դիմումներ, բոլոր փաստաթղթային հիմքերը, որ իրավասու ենք մասնակցելու մեր վստահորդների հետ կատարվելիք վարույթային քննչական գործողություններին, բայց դարձյալ ապարդյուն, որևէ ինֆորմացիա չենք ստանում, որևէ տեղեկություններ չունենք: Ակնհայտ է, որ մարդու պաշտպանվելու իրավունքը արդեն իսկ ոտնահարված է, և չգիտեմ, թե նման ռեպրեսիվ իրավիճակով ո՞ր թվականին է արդարադատություն իրականացվել»,- նշել է նա: Հարցին, թե ինչու՞ իրեն թույլ չեն տալիս հանդիպում իրականացնել, Դիլանյանը պատասխանեց, որ վարույթն իրականացնող մարմինը այդ մասին որևէ հիմնավորում չի ներկայացնում: