Հասմիկ Ամիրզադյանին մեղադրանք է ներկայացվել

16/4/2026 13:22

«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Հասմիկ Ամիրզադյանին մեղադրանք է ներկայացվել, քննարկվում է խափանման միջոցի հարցը, ինքը մեղադրանքը չի ընդունում: Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողներին ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: «Ես մտա ներս, բարձրացա իմ պաշտպանյալի՝ Հասմիկ Ամիրզադյանի մոտ, մնացածի մասով տեղեկություն չունեմ, թե ինչ փուլում է: Զանգահարել ենք ՄԻՊ, Հակակոռուպցիոն Կոմիտեի թեժ գիծ, գրավոր կարգով դիմել եմ կոմիտեի ղեկավարին, խնդրել եմ, որպեսզի վերացնի այս խախտումը ու մեր ներգրավվումը անհապաղ ապահովի»,- նշել է նա: Նշենք, որ բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված անչափահաս երեխա ունի: Հիշեցնենք, որ առավոտյան «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի բոլոր գրասենյակներում իրականացվել են խուզարկություններ և շուրջ 11 անձ տարվել են անհայտ ուղղություններով: Բերման էին ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ, ընտրական ցուցակի ներկայացուցիչ: