Սա ուղիղ քաղաքական հետապնդում է

16/4/2026 15:06

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների ձերբակալությունները գնահատում ենք որպես ուղիղ քաղաքական հետապնդում, ասել է կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը: «Այս ամենը իշխանությունների վախի հերթական դրսևորումն են։ Հայաստանում իրավապահ մարմինները վաղուց դարձել են պատվերով կարվող քրեական գործեր իրականացնողներ, վաղուց դարձել են ֆեյսբուքյան ստատուսներով քրեական գործեր հարուցողներ և իրականացնողներ»,- նշել է Ղահրամանյանը: