Ալեն Սիմոնյանը Ստամբուլում շփում է ունեցել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
16/4/2026 16:00

Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:
Հայտնում են Ազգային ժողովից։
ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաեւ այլ երկրների գործընկերների հետ: Տարածված պաշտոնական լուսանկարներում երևում է, որ Սիմոնյանը կարճ շփում է ունեցել նաև Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։