Կինոարտադրության ամբողջ ծանրությունը ընկել է ոստիկանության և իրավապահ մարմինների վրա
16/4/2026 16:10

Այսօր նշվում է Հայ կինոյի օրը, այս իշխանության օրոք կինոարտադրության ամբողջ ծանրությունը ընկել է ոստիկանության, իրավապահ մարմինների ու լրատվական ծառայությունների վրա: Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը:
Ստեղծագործական կինո չեն կարողանում նկարեն, մեզ սարքել են դերասան, իրենք էլ իրենց համար կինոներ են նկարում, ռեժիսորն էլ Նիկոլ Փաշինյանն է, իր նկարած կինոն ինչ պետք է լինի: Արդեն որերորդ օրն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակները տեղափոխվել են քննչական կոմիտեներ ու դատարաններ:
Նայում ես, թե այս պահի դրությամբ ինչի համար են մարդկանց նեղություն տալիս, հասկանում ես, որ իրավական հիմք այդտեղ գոյություն չունի: Կոռուպցիան ի՞նչը կարող է լինել, որևէ ուժի օգտին քվեարկելուն ընտրողին խրախուսելը, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը այս պահի դրությամբ նույնիսկ ԿԸՀ հայտ չի ներկայացրել: Եթե հիմա որևէ ընտրողի հնարավոր է կաշառք տալ կամ խրախուսել ընտրություն անելու համար, դա պետք է լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քանի-որ միայն իրենք են ընտրական հայտ ներկայացրել:
«Հիմա այս մարդկանց վրա պլան է դրած, որ պետք է մարդկանց ձերբակալեն, բայց չեն սպասում, որ գոնե ԿԸՀ-ն մայիսի 2-ին կուսակցություններին գրանցի, նոր սկսեն ձերբակալել, առաջ են ընկել, երևի գրաֆիկ ունեն, թե երբ պիտի ձերբակալեն»,- նշել է Ղազարյանը: