«Ուժեղ Հայաստան»-ի 6 անդամ տնային կալանք տակ է

17/4/2026 10:02

«Ուժեղ Հայաստան»-ի 6 անդամի նկատմամբ կիրառվել է տնային կալանք,- հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը: ««Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից 7 քաղաքացու գործով դատական նիստում որոշում է կայացվել 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը, մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, ու նա ազատ է արձակվել»,- ասել է Մելոյանը: