Պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ են շռայլում

17/4/2026 10:04

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում։ Ի՞նչ եք արել այս ողջ ընթացքում. հայրենիք եք հանձնել, ձեր արկածախնդրությամբ հազարավոր զոհերի հանգեցրել, Հայաստանը նետել երրորդ աշխարհի երկրների շարքում։ Սրա-նրա ձեռքի գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին։ Ու դեռ խոսում են, ուրախ-զվարթ վազվզում․ դեռ չեն հասցրել ժողովրդի կյանքն ամբողջությամբ խորտակել»։