Իշխանությունը ֆիքսված է միայն իր ընտրազանգվածի վրա
17/4/2026 12:37

Ես հետևում եմ իշխանության քարոզարշավին, դուք որևէ տեղ բովանդակային քննարկում լսե՞լ եք, չկա՞. Վարչապետը ստրիմեր է դարձել, միկրոֆոնը դրած, փողոցները ընկած, մեքենայում ազդանշան տալով ողջունելով, կենցաղային մակարդակի վրա քարոզարշավ են տանում,- փոդքասթում այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Լուրջ քննարկումներից իրենք ուղղակի խուսափում են, եթե նույնիսկ հաղորդումներ կան, որտեղ բանավեճ է, այդ բանավեճը վերածվում է լաչառության, և միակ ճանապարհը իրենց զանգվածի վրա ազդելու, դա պրոցեսը անլրջացնելն է։ Ցիլո, քարտեզ, փողոցում ինչ-որ բան բաժանել, մի քիչ ծաղրածուի կերպարի մեջ մտնել, կիսալուրջ, կիսաանլուրջ, և կարծում եմ՝ սրա համար են անում, պրոցեսը անլուրջացնել մաքսիմալ ձևով, որի ընթացքում բովանդակային քննարկումներ հնարավոր չի ունենալ։
Ես մի բան էլ եմ նկատում. իրենք ֆիքսված են միայն իրենց հավատարիմ զանգվածի վրա։ Իրենք չեն փորձում հայ ժողովրդին համոզել ինչ-որ բանում։ Ֆիքսված են բացառապես ինչ-որ մի զանգվածի վրա, որի վրա իրենց կարծիքով դեռ իրենք ազդեցություն ունեն։
Միգուցե զուտ էլեկտրոնային առումով ինքը ճիշտ է անում, բայց այդ դեպքում ինքը իր տեսակով առաջնորդ չէ։ Ինքը չի մտածում երկրի մասին, ինքը տվյալ դեպքում մտածում է իր աթոռը ամեն գնով պահելու մասին։ Մի երկու-երեք տարի առաջ ես այս հարցի շուրջ արտահայտվել էի, որ մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն։ Մենք մեզ պահում ենք որպես պետականամետ մարդիկ՝ փորձելով համոզել հայ ժողովրդին, իրենք մնացել են իրենց հոգեբանությամբ, իրենց կեցվածքով ընդդիմադիր։ Իշխանական աթոռին նստած դու քեզ պահում ես որպես ընդդիմադիր ու մեկ-մեկ անցնում է դա կլոնադայի։ Դու չես կարող այդ կեցվածքով աշխատացնել պետական համակարգ։ Հազարավոր մարդիկ ամենօրյա գործով աշխատում են որպես քաղծառայողներ, պետական ծառայողներ, դու անլրջացնում ես ամբողջ այդ համակարգը, որովհետև դու իրենց կառավարիչն ես այսօր։ Սա լրջագույն պրոբլեմ է, իմ տպավորությունն այնպիսին է, որ միգուցե մինչև վերջ դեռ չբացատրված, չգիտակցված է սա, բայց սա մեր այսօրվա պրոբլեմների մի մասը գալիս է նաև այստեղից»,- նշել է նախագահը։